Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» ու Շվեդիայի ազգայինի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը շարունակում է բանակցություններ վարել չինական ակումբների հետ: 34-ամյա ֆուտբոլիստին տեղի ակումբներն իրենց կազմում ունենալու համար պատրաստ են վճարելու ահռելի գումարներ: Այսպես, ակումբներից մեկը պատրաստ է վճարելու յոթանասուն միլիոն եվրո, սակայն շվեդի պահանջածը շատ ավելին է՝ հարյուր միլիոն:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Իբրահիմովիչն անցկացնում է իր կյանքի լավագույն մրցաշրջաններից մեկը՝ 27 խաղում դառնալով 32 գոլի հեղինակ: Նրա հետ ակումբի պայմանագիրն ավարտվում է այս ամառ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ